
«Հայ Կոլա»-ի տնօրենն աշխատողներին հավաքել է եւ տեղեկացրել, որ այլ աշխատանք գտնեն: Պատճառը`ակցիզային հարկի դրույքաչափն է:
Գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանի խոսքերով, եթե այս հարկատեսակը կյանքի կոչվի, ապա «Հայ Կոլա» ընկերությունը կկանգնի փակման եզրին: «Իմ գործարանի աշխատակիցներին հավաքել եմ դահլիճում եւ տեղեկացրել, որ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ապա մենք կանգնում ենք փակման եզրին: Եւ դուք այս պահից սկսած կարող եք աշխատանքի տեղ գտնել այլ վայրերում: Եթե մեր ապրանքը թանկանա 30 տոկոսով, ապա այն շուկայում կդառանա անմրցունակ: Այսինքն մենք շուկայից ավտոմատ կերպով կանհետանանք»,- հայտարարեց գործարանի տնօրենը:
Տեղական արտադրողի պատմելով, իրեն ՀՀ տարբեր մարզերից` Արարատից, Գեղարքունիքից զանգահարել են բազմաթիվ արտադրողներ եւ խնդրել իրենց անունից բարձրաձայնել, որ այս հարկատեսակի կիրառման հետեւանքով իրենք կփակվեն: