Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնք իսեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը: Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի՝ միայն 5-ի համար էին հայտ ներկայացվել, 3-ի մասով՝ աճուրդը չի կայացել:
Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 քմ և 6-րդ հարկի 35.80 քմ գրասենյակային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների համար մեկից ավելի հայտատուներ կային: Աճուրդի ընթացքում բոլոր տարածքների հետ կապված մեկնարկային գնից բացի եղան սակարկություններ՝ ընթացակարգին համապատասխան: Օրինակ՝6-րդ հարկի 35.80 քմ տարածքը հայտատուն ձեռք բերեց մեկնարկային գնից 285 % ավել արժեքով: