Պուտինը՝ Սերժ Սարգսյանի մասին. այդքան տարի ընկերություն ենք արել, որ հրաժարականի մասին ինձ չասե՞ր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսական իշխանությունը շարունակում է կասկածել, որ 2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ դավադիր սցենար է գործել, որտեղ իր դերակատարումն է ունեցել նաեւ ՀՀ այն ժամանակվա գործող իշխանությունը։

Մոտ 1 տարի է՝ նախկին իշխանությունը փորձում է համոզել ռուս գործընկերներին, որ մեղք չունեն, ոչ մի կերպ չեն նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն։

Օրերս հայազգի գործիչներից մեկը մեզ պատմեց, որ Պուտինն անձամբ է իր մոտ դժգոհել Սերժ Սարգսյանից, ասել է՝ այդքան տարի ընկերություն ենք արել, բայց հրաժարականը գրելուց առաջ ինձ չզգուշացրեց, չտեղեկացրեց այդ մասին, տարրական էթիկան պահանջում էր, որ մի հատ զանգեր, նոր գրեր հրաժարականի տեքստը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս