Հարկային օրենսգրքում փոփոխություններն ԱԺ-ում երկու փուլով են ներկայացվելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կավարտվեն Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, վերջնական նախագիծն ամբողջովին տարբերվելու է մինչեւ այժմ աշխատանքային համարվող նախագծից ու քննարկումների ժամանակ բարձրացված տարբերակից։

Մենք տեղեկացանք, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններն ԱԺ-ում երկու փուլով են ներկայացվելու եւ քննարկվելու: Առաջին փուլում քննարկվելու են մաքսային դրույքաչափերի հետ կապված փոփոխությունները, որ առաջ կգան Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո:

Արդեն երկրորդ փուլում կքննարկվի նախագծի երկրորդ մասը, որը վերաբերելու է վարչարարությանը։ Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի նախագիծը մեծ դժգոհություն էր հարուցել նաեւ իշխող «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորների մոտ: Ու, հավանաբար, օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը կազմվել է հենց այդ դժգոհությունները հաշվի առնելով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս