
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որ Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Այս պահին խնդիրը կարգավորվում է։