ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ երեք տարի ժամկետով:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է նախագահի հրամանագրում: