
Կայացավ «ՊՍԺ»-«Ման. Յունայթեդ» դիմակայության պատասխան խաղը: Փարիզյան թիմը, լինելով խաղի բացահայտ ֆավորիտ, չկարողացավ ձեռք բերել մյուս փուլի ուղեգիր: Խաղն ավարտվեց 1-3 հաշվով «մանկունյանցիների» հաղթանակով:
Ընդհանուր հաշիվը այս դիմակայությունում մնաց 3-3, եւ անգլիալան ակումբը անցավ մյուս փուլ` մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ:
Այս խաղում տանտերերից աչքի ընկավ Բերնատը, իսկ հյուրերից դուբլ ձեւակերպեց Լուկակուն, իսկ հանդիպման վերջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը: