Եվրոպական միությունը լիարժեք պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների և ընդհանրապես զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում նշեց ՅՅ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բրյուսել կատարած այցի արդյունքներին:
Փաշինյանի խոսքով, այս բոլոր ծրագրերի իրականացման գործում կա ԵՄ-ի աջակցության պատրաստակամությունը, սակայն կա մի խնդիր, որ ԵՄ-ն պատրաստ չէ այդ ծրագրերի իրականացումն անել 100 տոկոսով և ակնկալում է, որ դրանում լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը:
«Եվ մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք ստեղծել երաշխիքներ համակարգային, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք՝ արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս», – հավելեց նա: