
Մարտի 13-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր որոշում կայացվեց կառավարության նիստում: Մասնավորապես, մարտի 13-ին, ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ նիստ:
Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: