Dasaran.am-ի պատճառով հանրակրթական դպրոցներում վեճերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում տնօրենի եւ ուսուցիչների միջեւ վեճեր են ընթանում dasaran.am ինտերնետային կայքի պատճառով: Տնօրեններն ուսուցիչներին պարտադրում են այդ կայքում պարբերաբար նշումներ կատարել աշակերտներին նրանց կողմից նշանակված գնահատականների եւ հանձնարարած տնային աշխատանքների վերաբերյալ:

Որոշ ուսուցիչներ դրան ընդդիմանում են` ասելով, որ դա իրենց աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում, իրենք դրա համար չեն վճարվում, այդ ինտերնետային կայքը պետական չէ, Կրթության եւ գիտության նախարարությանը չի պատկանում: Դպրոցների տնօրեններն ուսուցիչներին ասում են, որ այդ կայքում ուսուցիչների կողմից վերոհիշյալ գրառումները չկատարելը բացասաբար կազդի այդ դպրոցի վարկանիշի վրա:

Տավուշի մարզում դպրոցներ կան, որոնց տնօրեններն ավելորդ են համարում նշված կայքի հետ համագործակցությունը, եւ նրանք պատրաստվում են այդ հարցը բարձրաձայնել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս