
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է մադրիդյան ակումբից փոխհատուցում ստանալ պայմանագիրը խզելու համար:
Իսպանական AS-ը հաղորդում է, որ մասնագետը «Արքայական» ակումբի ղեկավարությանը դատի է տվել: Լոպետեգին «Ռեալից» պահանջում է 28 միլիոն եվրո փոխհատուցում: Հենց այսքան գումար Լոպետեգին պետք է ստանար մադրիդյան ակումբի հետ եռամյա պայմանագրով, որը կնքվել էր ամռանը: