Լուսանկարն արվել է Արցախում
Արցախում մեկնարկել է զինվորական ճտքակոշիկների արտադրությունը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ կոնկրետ նշել, թե որ պետական մարմինների ու կազմակերպությունների վրա է տարածվում սոցիալական փաթեթի ծառայությունը:
Արմինե Պապոյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ: Այն մասնավորապես ներդրվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների) հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց համար.
1) ՀՀ Նախագահի աշխատակազմում; 2) ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում; 3) ՀՀ կառավարության աշխատակազմում; 4) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում; 5) ՀՀ նախարարությունների աշխատակազմերում; 6) ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների աշխատակազմերում; 7) ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում; 8) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում; 9) ՀՀ դատական դեպարտամենտում; 10) ՀՀ դատախազության աշխատակազմում; 11) ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում; 12) ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում; 13) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
շարունակելի
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վերոնշյալ պետական մարմինների եւ կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության եւ գիտության ոլորտների պետական կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, սույն կետի 4-րդ եւ 5-րդ ենթակետերում նշված հաստատություններում չաշխատող, ՀՀ-ում մշտապես բնակվող, ԽՍՀՄ եւ ՀՀ «Ժողովրդական» կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի, ինչպես նաեւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:
ՀԱՐՑ. Ծննդի գրանցման համար ի՞նչ է պետք: Ի՞նչ ընթացակարգ է ենթադրում այն:
Սուսաննա Հարությունյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ: Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են`
ա) հայրության որոշման ակտի գրառման հիման վրա,
բ) երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Այս դեպքում երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը եւ նրա հայրանունը` մոր ցուցումով:
Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները: Երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ տարեկան եւ ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձեւի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա: