ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Թումանյան փողոցում

Այս ձեռնոցը «կորցրել է» իր ձեռքը, անցորդներն էլ որոշել են «հագցնել» ծառին: Միայն թե ծառի «ձեռքերը» ավելի շատ են, ու մեկ ձեռնոցը չի հասցնի տաքացնել բոլորին:

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր պետական մարմինների ու կազմակերպությունների վրա է տարածվում սոցփաթեթի ծառայությունը:

Արմինե Պապոյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը նախորդ համարում) Փաթեթում ներառված ծառայություններից կարող են օգտվել կրթության, մշակույթի, գիտության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների` հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք: Այդ կազմակերպություններն են`
հանրակրթական դպրոցներ; հատուկ հանրակրթական դպրոցներ; նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ; գրադարաններ; թանգարաններ; մշակույթի տներ, կենտրոններ; թատրոններ; համերգային կազմակերպություններ; տարեցների տուն-ինտերնատներ; երեխաների տուն-ինտերնատներ; երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ; երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ; «Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Հայրենիք-Սփյուռք» կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Դատական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «Դատախազության դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն; ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առեւտրային կազմակերպություններ; «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ; «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Սոցիալական փաթեթից օգտվողների ցանկը մանրամասն ներկայացված է:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ներմուծման ժամանակ ապրանքի սկզբնական արժեքն ինչպես է որոշվում:

Գայանե Ֆեռոյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածով, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 22.03.2010 թվականի «Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ» N 4 պաշտոնական պարզաբանման դրույթներով: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների եւ պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչեւ ՀՀ պետական սահմանը հատելը` ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին` (այլ ոչ թե ներմուծված ապրանքների` մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում հարկերը վճարվում են հայկական դրամով, հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:




Լրահոս