Թեփը մեծ անհարմարություննր է պատճառում՝ դառնալով նաև քորի պատճառ։ Դրա առաջացումը սերտորեն կապված է հոգեբանական գործոնների հետ. սթրեսն ու նյարդային վիճակը նպաստում են դրա առաջացմանը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ թեփի առաջացման պատճառ կարող են դառնալ թթու ուտելիքը, ակտիվ քրտնարտադրությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, ուժեղ հոտ ունեցող շամպուններրը, ագրեսիվ ներկերը, մազերը հարդարելու միջոցները և այն։
Թեփի դեմ պայքարում մարդկանց մեծ մասի առաջին ընտրությունը համապատասխան շամպուններն են։ Սակայն դրանց մեծ մասն ագրեսիվ նյութեր են պարունակում, ինչը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ։ Արհեստական միջոցները կարող եք փոխարինել բնական բաղադրիչներով։
Ալոէ վերայի գել։ Ալոէ վերայի գելը քսեք գլխամաշկին։ Թողեք 20-25 րոպե, լվացեք տաք ջրով։ Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև թեփի անհետացումը։
Քացախ։ 3 բաժին ջուրը խառնեք քացախի հետ, քսեք գլխամաշկին։ Թողեք ամբողջ գիշեր, լվացեք առավոտյան։
Եղեսպակ և ռոզմարին։ 1 ճաշի գդալ եղեսպակը խառնեք 1 ճաշի գդալ ռոզմարինի հետ, ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր։ Թողեք թրմվի 20 րոպե։ Քսեք մաքուր գլխամաշկին, թողեք 20-60 րոպե, լվացեք տաք ջրով։
Ձիթապտղի յուղ։ Քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։ Գլուխը փաթաթեք սրբիչով, թողեք 30 րոպե։ Գլուխը լվացեք շամպունով։ Ձիթապտղի յուղը խոնավեցնում է մաշկը՝ հեռացնելով թեփը, ամրացնելով մազարմատները։
Կերակրի սոդա։ Մազերը թրջեք, մի փոքր սոդա քսեք մազերին։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով՝ առանց շամպուն օգտագործելու։ Կարող եք նաև սոդան ավելացնել շամպունի մեջ և դրանով լվանալ մազերը։