
Քիչ առաջ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
Այս մասին նա գրել է իր էջում:
«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:
Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանալով իհարկե իմ պատասխանին»,- գրել է Մալյանը՝ դեպքի վայրից նկար հրապարակելով:
Մեկ այլ գրառմամբ Մալյանը տեղեկացրել է, որ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից և ուղիղ եթերով կտեղեկացնի մանրամասների մասին: