
Երեկ հայտնի դարձավ, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:
Պարզվում է, որ այս գործի հիմքում կանգնած է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնել, որոր «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում