
Ինչպես հայտնի է` Հանրային ռադիոյի տնօրենի թափուր մնացած պաշտոնի մրցույթի համար ստացվել էր 30 հայտ: Ընդ որում, այդ թեկնածուների մեջ նաեւ հետաքրքիր անուններ էին առկա: Եվ չնայած մրցույթը չկայանալու մասին տարբեր տեղեկություններին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարզապես դրա անցկացման ժամկետներն են երկարացվելու:
Պատճառը մրցույթի վերաբերյալ մեծ ակտիվությունն է. բոլոր թեկնածուների հետ հարցազրույցի անցկացումն առաջին հերթին ժամանակատար է, բայց որոշվել է անկախ այդ հանգամանքից` հարցազրույցն անցկացնել` տպավորություն ստեղծելու, թե գործընթացն օբյեկտիվ է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ հիմնական պայքարն ընթանալու է Գարեգին Խումարյանի եւ Ստեփան Զաքարյանի միջեւ: Բայց ըստ նախնական տեղեկությունների` ռադիոյի տնօրեն դառնալու է Գարեգին Խումարյանը: