Ազգային ժողովում գործող 11 հանձնաժողովներից երկուսում` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, մինչեւ այժմ որեւէ նախագիծ ներկայացված չէ քննարկման: Այս երկու հանձնաժողովները մինչեւ այժմ միայն մեկ նիստ են անցկացրել, այն էլ փետրվարին` ընտրելով հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հաստատել աշխատակարգը:
Թերբեռնվածության առումով առաջատար է նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովը, որը չնայած կրկին մեկ նիստ է արել, սակայն մեկ նախագիծ էր ամրացված այդ հանձնաժողովին: Նախագծերի առատության առումով ռեկորդակիրները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է` 22 հատ, եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը` 32 հատ:
Ընդհանուր առմամբ այս հանձնաժողովները միշտ գերբեռնված են եղել նախորդ գումարման խորհրդարանների գործունեության ժամանակ: