Նախապատրաստական հավաքին Հայաստանի հավաքական հրավիրվել են արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին և 26-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստսնից դուրս հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են նախապատրաստական հավաքին մասնակցելու.

Նրանք են`
Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)
Յուրա Մովսիսյան – առանց ակումբ




Լրահոս