
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս արգենտինացի հարձակվողը մասնակցել է 4 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ: Ագուերոն հեթ-տրիկ է ձևակերպել «Արսենալի» և «Չելսիի» հետ խաղերում, մեկ գոլ էլ խփել է «Վեսթ Հեմի» դարպասը: