Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունը իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը, ամփոփելով 2018թ. ընթացքում իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
(ԿՍՊ) ռազմավարության ներքո իրականացրած աշխատանքները, ներկայացնում է արդյունքները: Հաշվետու տարում Բանկի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով հատկացվել է 94,2 մլն ՀՀ դրամ, որի գերակշիռ մասն ուղղվել է առողջապահության և կրթության ոլորտների աջակցմանը, համապատասխանաբար՝ 64 մլն ՀՀ դրամ և 9 մլն ՀՀ դրամ:

Ընթացիկ տարում Բանկն ակտիվորեն շարունակում է հանդես գալ տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերով և տարեսկզբից արդեն նվիրաբերել է մոտ 55 մլն ՀՀ դրամ, որն ուղղվել է ուղղակիորեն երեխաների առողջության վերականգնմանը և համապատասխան բժշկական կենտրոններին անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:

Հավատարիմ լինելով իր առաքելությանը՝ Ամերիաբանկը 2007թ-ից ի վեր իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական ծրագրեր տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ կրթության, մշակույթի, առողջապահության, ենթակառուցվածքային զարգացման` կատարելով 1,1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում: Բանկն առավելապես ներգրավվածություն է ունեցել կրթության ոլրտում` հատկացնելով շուրջ 412 միլիոն ՀՀ դրամ, և առողջապահության ոլորտում` 320 միլիոն ՀՀ դրամ:

Կրթության ոլորտում տրամադրվել են կրթաթոշակներ ԲՈՒՀ-երին, դպրոցներին, միջոցներ են հատկացվել առանձին խմբերին, ինչպես նաև դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանը: Բանկը մշտապես մասնակցել է տարբեր սոցիալական ծրագրերի՝ ուղղված անապահով ընտանիքների աջակցությանը:

Հինգ տարի անընդմեջ Բանկի կողմից կազմակերպվել են տարբեր թեմաներով աճուրդներ՝ Բանկի հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ, որոնց ընթացքում հավաքագրված գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից և լրացուցիչ մոտ 130 միլիոն ՀՀ դրամ ուղղվել հրատապ օգնություն պահանջող հիվանդություններ ունեցող 135 երեխայի բուժմանը: Ընդհանուր առմամբ Բանկն աջակցել է ավելի քան 300 երեխաների՝ ամբողջովին կամ մասնակի իր վրա վերցնելով երեխաների բուժման և հետբուժական խնամքի ծախսերը։

Բանկում գործում է նաև բարեգործական հաշիվ (1570036910764400), որտեղ հանգանակություն կարող է կատարել յուրաքանչյուր անձ. հաշվի միջոցներն ամբողջությամբ ուղղվում են հայ մանուկներին՝ առողջ ու երջանիկ մանկություն պարգևող տարբեր բարեգործական նախագծերի իրականացմանը: Ամերիաբանկի աշխատակիցները ևս ակտիվորեն ներգրավված են տարբեր սոցիալական ծրագրերում, որոնք իրականացվում են հիմնականում մարզերում:

Ընթացիկ տարում Ամերիաբանկն ավելի ակտիվորեն խթանելու/աջակցելու է փոքր և միջին բիզնեսին, որի ներքո կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ` հիմնական միջոցառումներն իրականացնելով մարզերում:

Ամերիաբանկը բարեգործական ծրագրերի մեծաքանակ հայտերի մեջ նախապատվությունը տալիս է այն կազմակերպություններին, որոնք համապատասխանում են Բանկի որդեգրած ԿՍՊ քաղաքականությանը և ներկայացնում են մշակված, հստակ ծրագրեր:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:




Լրահոս