Ապտակ կամ դեղին քարտ իշխանություններին․ Շարմազանովն անդրադարձավ Մինսկի խմբի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին:

Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք…

Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:

Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:

Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:

Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:

Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:

Սա ակնհայտ է:

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»:




Լրահոս