
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ընդունել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին: Վերջինս իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապին: Այս մասին հայտնում է VaticanNews-ը:
Կարեն Նազարյանի՝ դեսպան նշանակման առթիվ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սոցցանցի իր էջում շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ գրելով, որ Նազարյանը Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից է, և նրա փորձառության ու նվիրվածության շնորհիվ հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի։
ՀՀ դեսպանը Ֆրանցիսկոս պապին որպես երախտագիտության նվեր հանձնել է Քահանայապետական Զինանշանը պատկերող մետաքսե ձեռագործ աշխատանքով խորհրդանիշ, որի ստորոտը արձանագրված է հետեւյալ գրությունը. «Մշտական աղոօթքով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայաստանում ապաստանած սուրիահայերի կողմից»։
Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: