Զարթոնքում կպահանջեն ՀՀԿ-ական գյուղապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը` առավոտյան ժամը 10-ից Արմավիրի Մարզի Զարթոնք գյուղում բնակիչները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի բնակիչները պահանջելու են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։

Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ գյուղապետը 23 տարի է՝ պաշտոնավարում է, բայց գյուղի փողոցները իրեն Աղդամն են հիշեցնում։ Վատ վիճակում են մանկապարտեզն ու համայնքի մշակույթի պալատը։

Նշենք, գյուղապետ Պարույր Սարգսյանը Հայաստնի հանրապետական կուսակցության անդամ է։




Լրահոս