Հարգելի գործընկերներ,
Մարտի 11-ից 15-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում Հայաստանում կկայանա ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը: Կից ձեզ է ներկայացվում կայանալիք միջոցառումների ծրագիրը: Գրանցման ենթակա միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ծրագրում նշված համապատասխան կառույցներում:
***
2019թ․մարտի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության (հասցե՝ Վարդանանց 18) Բուխարու սրահում տեղի կունենա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրում։
Ստորագրման արարողությունից հետո Կինոմիության փոքր դահլիճում կցուցադրվեն ԵԹԿՊԻ-ի ուսանողական ֆիլմերը, որոնք 2019թ․մայիսի 7-13 կներկայացվեն Մոլդովայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի Classfest միջազգային ուսանողական կինոփառատոնին։
***
Հարգելի գործընկերներ,
Մարտի 12-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տանգոյի հետքերով» խորագրով համերգ:
Համերգն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Լեհաստանի և Հայաստանում Չեխիայի դեսպանությունների հետ համատեղ: Համերգին ելույթ կունենան Յարոսլավ Սվեցենին (ջութակ) և Լադիսլավ Հորակը (ակորդեոն/բանդոնեոն):
Ծրագրում՝ Աստոր Պիացոլա, Ռիշար Գալիանո, Անխել Վիլոլդո:
***
Մարտի 12-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Տերտերյան ֆեստի՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի փակման գալա–համերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 12-ին, ժ․15։00-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցի (հասցե՝ Աբովյան փողոց, 3/4) «Դվին» սրահում տեղի կունենա Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան․ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսսեն Ջելիազկովը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարար համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները։
Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օժանդակությամբ։
Սիրով հրավիրում ենք ձեզ ժ․ 14։45-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահ՝ ներկա գտնվելու Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովին և լուսաբանելու այն։
Ձեր մասնակցությունը ցանկալի է։
***
Մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը. տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից. խնդրի լուծման հեռանկարները:
***
Մարտի 12-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ռոման Մելիքյանը:
Թեման՝ ՄԽ համանախագահների հայտարարության նպատակը և հնարավոր զարգացումները, արձագանքներ Երևանից և Բաքվից, սպասվող Փաշինյան Ալիև հանդիպում: