Առավոտյան ժամը 10:00-ից Արմավիրի Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Գյուղացիները բողոքը բացատրում են տարիներ շարունակ գյուղում տիրող ապօրինություններով։
Գյուղացիների խոսքով` գումարներ են դուրս գրվել անապահով ընտանիքների համար, սակայն փողերը ընտանիքներին չեն հասել։ Գյուղացիներից մեկի խոսքով` Մարզպետարանից իրեն հատկացված գումարը իրեն չի հասել։ Բնակիչները բարձրայնում են նաև մի շարք այլ խնդիրներ։
Armlur.am-ը զրուցեց գյուղապետ Պարույր Սարգսյանի հետ։ Վերջինս ասաց, որ տարիներ շարունակ նամակներ է գրել ղեկավարներին գյուղի խնդիրների մասին։ Նա ասաց, որ հրաժարական չի տալու:
«Այս մարդկանցից մեկը ինձ հետ թեկնածություն է դրել եւ քիչ ձայներ է տարել։ Հիմա էլ Սուրեն Պողոսյանն է ուզում թեկնածություն դնել։ Խնդիր չկա երբ որ ժամանակը կգա, ես իմ լիազորություննները կդադարեցնեմ, թող դնեմ»- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Սարգսյանը։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: