Մանվել Գրիգորյանի որդու տանը տպագրատան տնօրենի որդի՞ն է գողություն կատարել. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից գողություն էր կատարվել: Պարզվել էր, որ բնակարանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին: Գողությունը կատարելու համար երեք անձ էր բերման ենթարկվել, եւ հայտնաբերվել էր գողացված իրերի մեծ մասը:

Այս դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` այդ բնակարանից գողացած ապրանքների մեջ եղել են Մանվել Գրիգորյանի դիմանկարով մեդալներ: Թե կոնկրետ ինչ մեդալների մասին է խոսքը, դեռ պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ տեղեկություններ են հասել, որ գողությունը կատարելու համար նաեւ մեղադրյալի աթոռին է հայտնվել «Հակոբ Մեղապարտ» տպագրատան գլխավոր տնօրեն Բագրատ Քեռյանի որդին` Էդգար Քեռյանը, որին իրավապահները չեն կալանավորել` հաշվի առնելով նրա առողջական խնդիրները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս