ՏԵՍԱՆՅՈՒԹ. 19-ամյա զինվորը ծառայակցի կրակոցի՞ց է զոհվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան Պաշտպանական բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձան որոշ հանգամանքներ: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, պարզվել է, որ զինվորի ուղղությամբ կրակոց է արձակել իր զինակից ընկերը: Այս պահին իրավապահները փորձում են պարզել` զինակից ընկերը միտումնավո՞ր է կրակել, թե՞ պատահական:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորը գյումրեցի է: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Գյումրու Զինկոմ Գագիկ Խաչատրյանը: 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը բանակ էր զորակոչվել 1 մեկ տարի առաջ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս