Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով կանցկացվի որակավորման ստուգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝ 17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով:

Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման
նպատակով որակավորման ստուգմանը մասնակցել ցանկացողները կարող են հայտերը ներկայացնել Դատական դեպարտամենտ /հասցեն՝ ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 010 511 778, 010 511 768 /՝ մինչև 2019 թվականի մարտի 28-ը ներառյալ:

Հավակնորդներին ներկայացվող պահանջների և նախատեսվող փաստաթղթերի մասին մանրամասները ներկայացված են Բարձրագույն դատական խորհրդի՝ 2019 թվականի փետրվարի 27-ին տարածած հայտարարության մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս