Հաստատվեց. պետական մրցանակներ կշնորհի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկվանից շրջանառության մեջ է դրվել Պետական մրցանակների մասին օրենքի լրամշակված տարբերակը: Այս նախագիծը հանրային քննարկում էր անցել եւ առաջարկների հիման վրա նախագիծը կրկին դրվել է շրջանառության մեջ:

Նշենք, որ այսպիսի օրենք նախկինում գոյություն չի ունեցել, եւ պետական մրցանակները հանձնվել են կառավարության որոշման հիման վրա: Այսուհետ առանձին օրենք կլինի եւ, բացի այդ, հստակ կամրագրվի, որ պետական մրցանակները շնորհում է վարչապետը: Կառավարությունում քննարկվելուց հետո այս նախագիծը կգնա խորհրդարան:




Լրահոս