Արմավիրի գյուղապետերից մեկն արտագաղթել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը Հայաստանից մշտական մեկնելու մտադրություն ունի: Ըստ որոշ տեղեկությունների` նա արտագաղթելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Ժողովուրդ» օրաթերթը Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանից տեղեկացավ, որ գյուղապետը օրեր առաջ գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է գրել:

«Դիմել է ավագանուն գյուղապետի իր լիազորությունները դադարեցնելու համար: Մարզպետն է որոշում պաշտոնակատարի հարցը»,- լրացրեց վարչության պետը: Ի դեպ, Արտաշես Բարսեղյանի հրաժարականի դիմումն անակնկալ է եղել ոչ միայն մարզպետարանի աշխատակիցների, այլեւ գյուղացիների համար, որոնք դրական են արտահայտվում նրա մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արտաշես Բարսեղյանը թեեւ նվիրված է եղել, բայց չի կարողացել բավարարվել ստացած աշխատավարձով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նրա հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր, հավանաբար արդեն մեկնել է:




Լրահոս