ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարծես` գնում ենք հարկային բեռ ավելացնելու ուղիով․ Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ակցիզային հարկի բարձրացմանն ու երեկ կառավարության դիմաց տեղի ունեցած ցույցին դրա դեմ, նշեց, որ կառավարությունը, կարծես, գնում է հարկային բեռ ավելացնելու ուղղությամբ։

Ցավոք, երբ ուշադրություն ենք դարձնում կառավարության կամ քաղաքապետարանի վերջին շրջանի գործունեությանը, տրամադրությունն այնպիսին է, որ, կարծես թե, մենք գնում ենք հարկեր հավաքելու, հարկային բեռ ավելացնելու ուղիով։ Այսինքն՝ մենք ոչ թե ուզում ենք տնտեսական խթանման լծակներ կիրառել, այլ հակառակը՝ ինչքան հնարավոր է դեռ հարկերը հավաքել։ Իսկ հարկեր հավաքելը ժամանակից շուտ նշանակում է արգելափակել տնտեսական զարգացումները»,- ասաց Մակարյանը։

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս