Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Սանտիագո Սոլարիին գլխավոր մարզչի պաշտոնից ազատելուց հետո, առաջարկ է արվել մնալ ակումբի համակարգում: Բայց թե ինչ պաշտոնում` դեռեւս պարզ չէ:
Հիշեցնենք, որ մինչև հիմնական թիմը ղեկավարելը Սոլարին հանդիսանում էր «Ռեալի» 2-րդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչը։