Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանից դեպի Բուլղարիա արտահանումների որոշակի աճ կա: Բայց ըստ Արսեն Ղազարայանի` դա երկու երկրների պոտենցիալի համար շատ քիչ է, որովհետեւ նման ապրանքաշրջանառություն կա նաեւ շրջափակման մեջ գտնվող Թուրքիայի հետ:
«Մենք այսօր Բուլղիարիայից բերում ենք արդյունաբերական հումք, որոշակի մթերքի համար կոմպոնենտներ, մթերքի տեսակներ: Հայաստանից արտահանում ենք մեր ավանդական 17 ապրանքատեսակ ունեցող տնտեսական ճյուղերից մի քանիսին: Բայց ես բավարարված չեմ ապրանքաշրջանառությունից եւ նշեմ, որ 7-8 տարի առաջ ենք ունեցել հերթական գործարար ֆորումը: Ինձ համար Բուլղարիան շատ կարեւոր տարանցիկային տրանզիտ ճանապարհ է եւ նաեւ հարթակ է եվրոպական շուկա դուրս գալու համար»,- նշեց Ղազարյանը:
Նրա խոսքերով, այսօր մեր բեռնափոխադրումների մեջ շատ զգալի մեծ է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը: Ավելին նա հույս հայտնեց, որ փորձ կարվի կրկին վերականգնել Երեւան-Սոֆիա, Սոֆիա-Երեւան չվերթը, որը էապես ազդում է բիզնես ակտիվության վրա: Նշենք, որ այս ավիաչվերթը այժմ չի գործում: