Մարտի 8-ին` ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա ՌԴ քաղաքացի:
Ոստիկանության Կումայրիի բաժնի և Շիրակի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 16.00-ին ինքնակամ ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն և հայտնել, որ մարտի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրիի Ղանդիլյան փողոցում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, սուր-կտրող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքը ՌԴ քաղաքացուն պատճառել է ինքը:
Հարություն Ս.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: