Մարտի 14-ին, ժամը 11.00 Արաբկիր բժշկական համալիրի վարչական շենքի 3-րդհարկում տեղի կունենա Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ի «Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի ներկայացումը:
***
ԹԵՄԱ՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը. տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից. խնդրի լուծման հեռանկարները
***
Հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները շարունակելու են բողոքի ակցիան։
Վաղը՝ մարտի 14-ին, առավոտյան ժամը 10:00-ին կրկին հավաքվելու ենք ՀՀ կառավարության շենքի առջև։
Մենք պահանջում ենք վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:
Կոնտանտային անձ՝ Տաթև, հեռախոսահամար՝ 099 488 944