
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղին՝ ֆրանսիական «Ռենի» դեմ:
Ինչպես տեղեկացնում է Football London պարբերականը, Մխիթարյանը վերականգնվել է մեջքի թեթև վնասվածքից և կմասնակցի առաջիկա հանդիպմանը:
Մխիթարյանը մեջքի թեթև ցավերի պատճառով բաց էր թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը: