Ժայռերը` դամոկլյան սուր. ինչու չի լուծվում դրանց հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր են: Այրումի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցույց տվեց, որ այդ ժայռերի մոտ խոր ճեղքեր են գոյացել:

Ժայռերը ցանկացած պահի կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ինքն առաջիկայում դիմելու է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որպեսզի փրկարարները, մի որոշ ժամանակ փակելով միջպետական ավտոճանապարհը, ժայռերի պայթեցում կատարեն, եւ առկա վտանգը վերանա:




Լրահոս