
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների առաջարկով, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանի որոշմամբ կազմավորվեց մշակութային ինքնագործ միավորում, որի անդամները հիմնականում զբաղվում են նկարչությամբ, քանդակագործությամբ և յուրահատուկ ոճի այլ աշխատանքներ ստեղծելով:
Նախաձեռնության առաջնային նպատակն է բացահայտել և զարգացնել ստեղծագործական ձիրք ունեցող դատապարտյալների ունակություններն ու հմտությունները, արվեստի տարատեսակ միջոցներով առավել հաղորդակից դարձնել գեղեցիկին և այդ գեղեցիկի միջոցով հնարավորություն տալ նրանց ինքնարտահայտվելու։ Նախատեսված է հետագայում կազմակերպել նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինքնագործ միավորման անդամների աշխատանքները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության
հանրային կապերի բաժին