Ճանապարհներին օրինականություն հաստատելու և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում:
Մարտի 12-ին ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի հինգերորդ վաշտի ծառայողները Վանաձորում իրականացրին ուժեղացված ծառայություն:
Նպատակն էր՝ հայտնաբերել թաղանթապատ հողմապակիով տրանսպորտային միջոցներ:
Արդյունքում՝ հայտնաբերվեց նման 35 մեքենա, 9 տրանսպորտային միջոց էլ տարբեր խախտումների համար տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք: Հայտնաբերվեց նաև առանց համարանիշի 1 մեքենա:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև տարբեր խախտումներ կատարած մեքենաների վարորդներ: Բոլորի նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Հարգելի վարորդնե՛ր, ճանապարհային ոստիկանությունը հետևողական ու պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություններ, ևս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: