Armenian text to speach

Մաքսակետերում տեղակայված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նշեն, որ օրենքի նախագիծը արտահերթ նիստի օրակարգ մտցվեց, ըստ էության, այն պատճառով, որ վարորդների կողմից պարբերաբար բարձացվում էր հարցը: Օրեր շարունակ այս կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին:

Օրենքը թույլ է տալու, որ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս 2019 թվականի մայիսի 1-ը: Նիստի ժամանակ հարցեր ծագեցին, թե հնարավոր է, որ ժամկետները երկարաձգվեն, որովհետեւ կան քաղացիներ, որոնք կցանկանան մեքնաներ ներմուծել:

Սակայն, ինչպես պարզ դարձավ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում, այս հարցը բավականին սկզբունքային է դրված: Նախարար Հակոբ Արշակյանն էլ նիստի ժամանակ նշեց, որ սա միտված է կուտակված ավտոմեքենաների հարցը լուծելուն եւ նախկին օրենքի վերաբերյալ թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալուն: Նախարարը նշեց, որ դրանից հետո օրենքի որեւէ փոփոխություն չի նախատեսվում:

ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ ձայներ չկային :

Լուսինե Մինասյան




Լրահոս