Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ: Դա մեկնաբանվեց որպես անասնապահության զարգացման խթան։
Հարցի զեկուցողը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էր, ով տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար: Նախարարի պաշտոնակատարը նաեւ մեկ այլ հարց զեկուցեց եւ որոշվեց Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող` 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին։