
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», -ասված է որոշման մեջ: