Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Նրանք բողոքում են Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ:
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ոստիկանությունը փորձում է քայլեր ձեռնարկել փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել փողոցը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սրճարաններն ապամոնտաժելու որոշումը, քանի որ այն կյանքի կոչելու դեպքում իրենք զրկվելու են աշխատանքից:
Ինչպես հայտնի է` Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: