ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է,որ Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում: Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92,116) արդյունք։
Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96,129)։ Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90,110)։