Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար՝ «Beeline-ի բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն» թեմայով։ Դասախոսությունից հետո հյուրերի համար շրջայց էր կազմակերպվել ընկերությունում։
«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջև նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Առաջնորդության Դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումնապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ կարևոր ազդեցություն կունենա
մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինիդասախոսությունըանցկացվել էBeeline-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել Beeline-ի վարչական գրասենյակում։