Գյումրեցի Համլետը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր Ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր հարազատ քաղաք է տեղափոխվել:

Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում: Զոհված զինծառայողին հրաժեշտ տալու են եկել ծառայակիցներ ընկերները: Հիշում են Համլետի հետ ունեցած վերջին զրույցները, գյումրեցուն հատուկ կատակներն ու խորհուրդները: Համլետն ընկերուհի ուներ, երազում էր վերադառնալ ու ամուսնանալ սիրելիի հետ: Ծառայակիցներն էլ այդ մասին գիտեին, հիմա ցավով են հիշում զոհված ընկերոջ անկատար մնացած երազանքները:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին ՀՀ ՊՆ N զորամասում: Շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել եւ ընկել էր ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել էր: Գյումրեցի Համլետ Ավագյանը արժանացել է Մարտական ծառայության մեդալի:

Հեղինե Մանուկյան




Լրահոս