
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ, մասնավորապես անդրադարձել այն ոլորտներին, որտեղ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել: