«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումների շարք է սկսել ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Ավելին, հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, որոնք առաջիկայում դատախազությունը պատրաստվում է ներկայացնել: Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փորձեցինք պարզել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին:
Հիշեցնենք, որ դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները ստուգումներ էին իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ այնտեղ պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանների հետ կապված արձանագրել որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: