
Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի «LED» լամպերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաև Պուշկինի և Նալբանդի թունելները:
Նշենք, որ թունելներում ժամանակակից լուսատուների փոխարինումը իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: